Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Բիզնեսը կայունություն է սիրում

Բիզնեսը կայունություն է սիրում
05.09.2017 | 09:50

«Բիզնեսում խաղի կանոնները փոխվել են, և դա նկատելի է հարկային դաշտում»,- մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ Հայաստանի խոշոր գործարարներից մեկը։ Եվ քանի որ զրույցը պաշտոնական չէր, մեզ հետաքրքրեց` արդյոք այդ փոփոխությունից գո՞հ են «խոշորները»։ «Եթե խաղի կանոնները փոխվեին մեկ կամ երկու գործարարի համար, իհարկե, դժգոհ կլինեինք, բայց երբ դրանք սահմանվում և գործում են բոլորի համար, արդեն այլ բան է։ Ավելին, այդպիսով շատ իրավիճակներում խնդիրն ավելի պարզ է դառնում»,- ասաց զրուցակիցս։ Ամեն դեպքում, ինչպես ասում են, «վստահիր, բայց ստուգիր»։

Այս մոտեցմամբ փորձեցինք մեր զրուցակցի խոսքը ճշտել նաև այլ գործարարներից։ Վերջիններս ևս փաստեցին, որ իրականացված փոփոխություններն ազդել են բոլորի վրա։ Ինչ խոսք, խաղի կանոնները` լինեն դրանք գրված, թե չգրված, անհրաժեշտ են բիզնեսում` հատկապես կայունություն և հստակություն ապահովելու առումով, իսկ կայունությունը տնտեսության անընդմեջ աճի կարևոր երաշխիքներից մեկն է։ Եթե նկատենք, որ ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այս ամառ զգալիորեն ակտիվացել են նաև ներդրումային ծրագրերի առաջարկները, ապա պետք է ենթադրել, որ հարկային և մաքսային դաշտում իրականացվող քաղաքականությունն իրոք նպաստում է գործարարության ակտիվացմանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ